• Աղացած սուրճ

    «Ռոյալ Արմենիա»-ն ներկայացնում է արաբիկա և ռոբուստա տեսակների լավագույն հատիկներից ստացված աղացած սուրճի փնջեր: Լայն տեսականին յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս գտնել սիրելի համը:

  • Լուծվող սրճային ըմպելիքներ RA 3-ը 1-ում և տաք շոկոլադ

    «Ռոյալ Արմենիա»-ն առաջարկում է բարձորակ և բնական հումքից պատրաստված լուծվող սրճային ըմպելիքների 3 տեսակ, ինչպես նաև տաք շակոլադե ըմպելիք և մուգ շոկոլադ:

  • Սուրճի բոված հատիկներ

    «Ռոյալ Արմենիա»-ն շուկա է մատակարարոմ միայն սուրճի թարմ բոված հատիկներ, քանի որ հենց այսպիսի սուրճն է տալիս թարմության և առույգության զգացում: Միակողմանի փականով ժամանակակից փաթեթավորումը թույլ է տալիս սուրճի անկրկնելի բույրը և թարմությունն ապահովել իրացման ողջ ժամանակահատվածի ընթացքում:

  • Լուծվող սառը թեյեր

    Բնական համերով և բույրով լուծվող սառը թեյեր RA:

  • Լուծվող սուրճ

    Սուրճի բոլոր սիրահարներին «Ռոյալ Արմենիա»-ն առաջակում է 100 % բնական լուծվող գրանուլացված TIMEOFF և սուբլիմացված սուրճեր RA Պրեմիում և RA Գոլդ: Յուրահատուկ բույրով թունդ և սթափեցնող սուրճեր, որ աչքի են ընկնում հագեցված և մնայուն համով:

  • RA Բուչինո Կապուչինո

    RA Բուչինո Կապուչինո լուծվող սրճային ըմպելիքն աչքի է ընկնում արագ պատրաստմամբ, հարմարավետությամբ և մատչելի գնով:

  • Մեր մասին

    «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ն կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ զբաղվող առաջին ընկերությունն է Հայաստանում:
    «Ռոյալ Արմենիա»-ն սուրճի բարձրորակ հումք է ներկրում Բրազիլիայից, Կոլումբիայից, Վիետնամից, Ինդոնեզիայից և այլ երկրներից: 2000 թվականից «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊ ընկերությունը սերտիֆիկացվել է ԻՍՕ 9001, իսկ 2012 թվականից` ԻՍՕ 22000 միջազգային ստանդարտների պահանջներով:
    Իր ոլորտում Ընկերությունը լավագույններից է, ում արտադրական ողջ գործընթացը համապատասխանում է որակի և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի միջզգային և պետական ստանդարտներին (ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ», HACCP, GMP), ինչպես նաև սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներին:  Ընկերության արտադրանքը համապատասխանում է նաև Մաքսային Միության տարածքում տվյալ արտադրանքի վրա տարածվող բոլոր տեխնիկական չափորոշիչներին:
    Ընկերությունը սուրճի բոլոր սիրահարներին առաջարկում է արաբիկա և ռոբուստա տեսակի լավագույն հատիկներից ստացված աղացած սուրճ, բոված հատիկավոր սուրճի լայն տեսականի, 100% բնական լուծվող սուբլիմացված «RA» Պրեմիում և «RA» Գոլդ սուրճեր, լուծվող գրանուլացված սուրճեր TIMEOFF, 3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի երեք տեսակ՝ «Կլասիկ», «Փափուկ» և «Թունդ», լուծվող տաք շոկոլադե և մուգ շոկոլադե ըմպելիք, լուծվող թեյեր 4 տարբեր բնական համերով և բույրով՝ դեղձի, կիտրոնի, ազնվամորու և սև հաղարջի, ինչպես նաև աղացած և հատիկավոր սև պղպեղ:
    Ընկերության կողմից ներկայացված վերջին նորույթն է Բուչինո Կապուչինո լուծվող սրճային ըմպելիքը 3 համերով` Կլասիկ, Կարամել և + Շոկոլադ:


Նորություններ

Ռոյալ Արմենիան «Տարվա լավագույն սուրճ...

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «The Best Armenian Brand 2020»  ամենամյա...

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը` «Սպառողի գնահատական...

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը նոյեմբերի 14-ին Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող «Սպառողի գնահատական 2019» միջազգային...

Սուրճի և թեյի փառատոն 2019

Սեպտեմբերի 27-28-ին Երևանի Կարապի լճի տարածքում Ռոյալ Արմենիա ընկերության հովանավորչությամբ կայացավ Սուրճի և թեյի...

Մեր մրցանակները