«Ռոյալ Արմենիա» ընկերությունը` «Սպառողի գնահատական 2019» մրցանակակիր

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը նոյեմբերի 14-ին Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող «Սպառողի գնահատական 2019» միջազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ «Բրենդի միջազգայնացում և տնտեսության զարգացման առաջամարտիկ» անվանակարգում։

Մրցանակը «Ռոյալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Տիգրան Եդիգարյանին  հանձնեց սիրված դերասան Գրիգոր Դանիելյանը: