Մեր մասին

  Հիմնադրված 1997 թ.-ին

«Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ն կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ զբաղվող առաջին ընկերությունն է Հայաստանում:

«Ռոյալ Արմենիա»-ն սուրճի բարձրորակ հումք է ներկրում Բրազիլիայից, Կոլումբիայից, Վիետնամից, Ինդոնեզիայից և այլ երկրներից: 2000 թվականից «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊ ընկերությունը սերտիֆիկացվել է ԻՍՕ 9001, իսկ 2012 թվականից` ԻՍՕ 22000 միջազգային ստանդարտների պահանջներով:
Իր ոլորտում Ընկերությունը լավագույններից է, ում արտադրական ողջ գործընթացը համապատասխանում է որակի և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի միջզգային և պետական ստանդարտներին (ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ», HACCP, GMP), ինչպես նաև սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներին: 

Ընկերությունը  սուրճի բոլոր սիրահարներին առաջարկում է բոված հատիկավոր սուրճի լայն տեսականի, արաբիկա և ռոբուստա տեսակի  լավագույն հատիկներից ստացված աղացած սուրճ,  100% բնական լուծվող սուբլիմացված «RA» սուրճ, TIMEOFF լուծվող գրանուլացված սուրճեր, 3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի երեք տեսակ՝ «Կլասիկ», «Փափուկ» և «Թունդ», Բուչինո կապուչինո լուծվող սրճային ըմպելիք, լուծվող  տաք շոկոլադե ըմպելիք, լուծվող թեյեր 4 տարբեր համերով, ինչպես նաև աղացած և հատիկավոր սև պղպեղ:

Ֆինանսական հաշվետվություն 2022

Ֆինանսական հաշվետվություն 2021

Ֆինանսական-հաշվետվություն 2020

Ֆինանսական—հաշվետվություն—2019