Որակ

2000 թվականից «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊ ընկերությունը սերտիֆիկացվել է ԻՍՕ 9001, իսկ 2012 թվականից` ԻՍՕ 22000 միջազգային ստանդարտների պահանջներով:
Իր ոլորտում Ընկերությունը լավագույններից է, ում արտադրական ողջ գործընթացը համապատասխանում է որակի և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի միջզգային և պետական ստանդարտներին (ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ», HACCP, GMP), ինչպես նաև սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներին: 

«Ռոյալ Արմենիա» ընկերության տեսականին մեծ պահանջարկ է վայելում ինչպես ՀՀ ում, այդպես էլ Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Վրաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Իր գործունեության ընթացքում Ընկերությունն արժանացել է հետևյալ մրցանակներին.
«Ոսկյա պարգև բիզնեսի հեղինակության բարձրացմանն ուղղված գերազանցության համար» (միջազգային – Նյու-Յորք, ԱՄՆ, 2002)
«Որակի և տեխնոլոգիայի եվրոպական կամար` պլատինե աստիճան» (միջազգային – Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 2003)
«Որակը հավասար է գնին» (Երևան, ՀՀ, 2011)
«Տարվա լավագույն սուրճը» (Երևան, ՀՀ, 2012)
«Շուկայի բացարձակ առաջատար»(Երևան, ՀՀ, 2013)
«Միջազգային չափանիշներին համապատասխան որակ» (Երևան, ՀՀ, 2013)
«Շուկայի բացարձակ առաջատար» (Երևան, ՀՀ, 2014)
«Ոլորտում հանրային վարկանիշով առաջատար»՝ ըստ Gallup International-ի (Երևան, ՀՀ, 2014)
«Սուրճի և սրճային ըմպելիքների շուկայի ռեկորդակիր ապրանքանիշ» (Երևան, ՀՀ, 2015)
«Սուրճ արտադրող լավագույն ընկերություն» (Երևան, ՀՀ, 2015)
«Սուրճի և սրճային ըմպելիքների շուկայի առաջատար» (Երևան, ՀՀ, 2016)
«Լավագույն սուրճ արտադրող ընկերություն» ըստ Gallup International -ի (Երևան, ՀՀ, 2016)
«Գրան-պրի մրցանակ շուկայի զարգացման համար» (Երևան, ՀՀ, 2017)
«Տարվա դինամիկ զարգացող և գործարար համբավ վայելող ընկերություն» (Երևան, ՀՀ, 2018)
«Բրենդի միջազգայնացում և տնտեսության զարգացման առաջամարտիկ» (Երևան, ՀՀ, 2019)
«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն» ըստ Gallup International -ի (Երևան, ՀՀ, 2020)
«Համաժողովրդական Վստահություն» մրցանակ (Երևան, ՀՀ, 2022)
«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն» ըստ Gallup International -ի (Երևան, ՀՀ, 2022)