Ռոյալ Արմենիան «Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «The Best Armenian Brand 2020»  ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել է «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակին՝ «Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն» անվանակարգում։
Միջոցառումը տեղի է ունեցել «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում։ Իր խոսքում «Ռոյալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Տիգրան Եդիգարյանը սպառողներին շնորհակալություն հայտնեց վստահության և բարձր գնահատականի համար։