ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՆ 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՍՈՒՐՃԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Մրցանակը ընկերության փոխտնօրեն Ռուբեն Ակոփյան Ալուջասին հանձնեցին «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը և խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը: Ահարոն Ադիբեկյանը նշեց որ ,- «Ռոյալ Արմենիա» ընկերությունն արդեն 6-րդ տարին է , ինչ շուկայում պահպանում է առաջատարի դիրքը: Անցկացված հարցումները փաստում են, որ սպառողները գնահատում են գին և որակ համադրությունը, մարդկանց մեծամասնությունը օգտվում է տվյալ ապրանքանիշից: Կարող ենք վստահորեն ասել, որ Ռոյալ Արմենիան արտահանման գծով Հայաստանի այցեքարտ է դարձել» :