Բովվումը ջեռուցման գործընթաց է, որի ընթացքում կանաչ հատիկները վերափոխվում են բուրավետ, մուգ շագանակագույն սուրճի: Սուրճի անհրաժեշտ համը և բույրը ի հայտ են գալիս հենց բովվման գործընթացի շնորհիվ: Այս ոլորտում վարպետանալու համար երկար տարիների փորձ է անհրաժեշտ: Ռոյալ Արմենիա ընկերությունը շուկա է մատակարարում միայն թարմ բովված սուրճի հատիկներ, քանի որ հենց այսպիսի սուրճն է ապահովում առույգության զգացողություն: Միակողմանի փականով ժամանակակից փաթեթավորումը թույլ է տալիս պիտանելիության ողջ ժամանակահատվածի ընթացքում ապահովել սուրճի թարմությունը և բույրը: